Պարզաբանում Սևանա լճի մասին օրենքի փոփոխության նախագծի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

Lake_Sevan-Սևանա_լիճ

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է․

«Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում շրջակա միջավայրի նախարարության հեղինակած «Սևանա լճի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» նախագծի վերաբերյալ մամուլում հայտնված քննարկումներին ի պատասխան, հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը․

ԶԼՄ գործընկերներ, քաղաքացիներ և բնապահպանական հանրույթի հարգելի ներկայացուցիչներ, նախագծերը ներկայացվում են Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում դրանց շուրջ կարծիքների, դիրքորոշումների և առաջարկների ստացման և ամփոփման համար։

Տեղեկացնենք, որ նախագծի շուրջ ստացվել են մի շարք կարծիքներ, որոնցից շատերը քննարկումների արդյունքում Շրջակա միջավայրի նախարարության կողմից ընդունվել են:

Մասնավորապես՝

«Սևանա լճի» մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասի վերաբերյալ առաջարկը՝ կապված տարեկան ծրագրի կատարման համար անհրաժեշտ ֆինանսավորման գումարների համապատասխան տարվա պետական բյուջեի ծախսերում արտացոլված լինելու հետ

Սևանա լճի էկոհամակարգի պահպանման և կայուն օգտագործման նկատմամբ վերահսկող մարմին սահմանելու առաջարկը»։

--00—ՅՄ