Բեռնատարները երկկողմանի փակել են Վերին Խոտանան-Աղվանի ավտոճանապարհը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

վթար

Մարտի 20-ին՝ ժամը 22:22-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան-Աղվանի ավտոճանապարհին բեռնատարը բեռնվածության պատճառով արգելափակվել է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել է երկու բեռնատար․ ճանապարհը երկկողմանի փակ է։

--00—ՍՊ