ԼՂ-ում նոր խաղաղապահ առաքելություն տեղակայելու համար պետք է թե Երևանի, թե Բաքվի համաձայնությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Լեռնային Ղարաբաղում այլ խաղաղապահ առաքելություն տեղակայելու համար անհրաժեշտ է երկու կողմերի՝ Ադրբեջանի և Հայաստանի համաձայնությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Երևանի հայտարարություններն այն մասին, որ ԼՂ-ում անհրաժեշտ է տեղակայել բազմազգ ու միջազգային խաղաղապահ ուժեր, եթե ռուսական կողմը չի կարողանում ապահովել Արցախի անվտանգությունը։

Մանրամասներ՝ տեսանյութում։

--00—ԼՄ