Երասխի ուղղությամբ թշնամու կրակոցից զոհված Արշակ Սարգսյանն այսօր հուղարկավորվել է․ News.am

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

Screenshot 2023-03-24 144258

Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում մարտի 22-ին հակառակորդի կրակոցից զոհված Արշակ Սարգսյանը հուղարկավորվել է։ Այս մասին հայտնում է News.am-ը։

Նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել Սյունիքի մարզի հարազատ Ագարակ քաղաքում։ Արշակը նախորդ տարվա ամռանն էր զորակոչվել բանակ, ուներ իրենից փոքր մեկ եղբայր, զբաղվում էր կարատեով։

--00—ՅՄ