Հերիք է թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող օպերացիան բարդեք ժողովրդի վրա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

8ddb5eb31102b76011aec2cc48b42e5e_1670237405

ՔՊ-ն խիստ վիրավորվել է, երբ 2018-ի «թավշյա հեղափոխություն» կոչվածն անվանում են թուրք-ադրբեջանական իշխանազավթում։ Թե բա ինչպե՞ս կարելի է նման որակում տալ մի գործընթացի, որը ժողովուրդն է արել։ Նախ, որեւէ «գունավոր հեղափոխության» հեղինակ ժողովուրդը լինել չի կարող։ Դրա նախաձեռնողներից մեկը՝ Բոլթոնը, 2018-ին եկավ Հայաստան ու ձեր Նիկոլին հրահանգեց «հրաժարվել պատմական կաղապարներից», ինչն էլ վերջինս սրբորեն իրագործում է։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Երկրորդ.Դեռեւս 2018-ի հուլիսին Փաշինյանի «կառուցողական գործընկեր» Ալիեւն է հայտարարել,որ Ադրբեջանն ունեցել է իր ներդրումը Սերժ Սարգսյանի իշխանությունը տապալման գործում։

Սրանից էլ լա՞վ փաստ։

Երրորդ.2018-ի աշնանը ձեր ամենաինտելեկտուալ ու բազմափորձ ներկայացուցիչներից մեկը հայտարարեց,որ 2018-ի «հեղափոխությունը» Արցախյան շարժումից կարեւոր էր։

Չորրորդ.Հերիք է հիմարաբար թմբկահարեք՝ ժողովորդը չի կարող սխալվել անհեթեթ թեզը

Մարդ սխալական է, ժողովուրդն էլ՝ մարդիկ են…սխալական։

Ո՞վ, ովքե՞ր են խաչել Հիսուսին։

Ո՞վ, ովքե՞ր են Հին Աթենքում մահվան դատապարտել Սոկրատին։

Ո՞վ կամ ովքե՞ր են իրենց ընտրությամբ իշխանության բերել Մուսոլինիին ու Հիտլերին։ Ժողովուրդը։

Հետեւաբար հերիք է թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող օպերացիան բարդեք ժողովրդի վրա ու նույն ժողովրդի ընտրությունն էլ անսխալական համարեք»։

--00—ՅՄ