Առաջին եռամսյակում Ստեփանակերտի բյուջեի մուտքերը կազմել են 314288.2 հազար դրամ, կատարողականը՝ 71.5 %

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

340657537_747271297073919_8982004627597950265_n

Այսօր կայացել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու նիստը՝ քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նախագահությամբ։

Ավագանին ի գիտություն ընդունեց քաղաքային համայնքի 2023թ. բյուջեի առաջին եռամսյակի կատարման մասին հաղորդումը:

Ըստ այդմ՝ հաշվետու ժամանակաշրջանում ընդհանուր մուտքերը կազմել են 314288.2 հազար դրամ, կատարողականը՝ 71.5%: Դրա 16.6%-ը կազմել են սեփական եկամուտները՝ 44% կատարողականով, իսկ 83.4%-ը՝ պետական բյուջեից տրամադրվող դոտացիան՝ 81.7% կատարողականով: Այլ եկամուտների գծով մուտքագրվել է նախատեսվածի 18.8%-ը:

Հաջորդիվ քննարկվեցին և հաստատվեցին նաև օրակարգի մյուս հարցերի վերաբերյալ որոշումները, որոնք առնչվում էին փոխադրամիջոցի, շինության գծով արտոնություններ տալուն և այլն:

Նիստի ավարտին քաղաքապետի նախաձեռնությամբ արծարծվեցին համաքաղաքային որոշ խնդիրներ: Ներկաները մտքեր փոխանակեցին դրանց լուծման տարբերակների շուրջ», - ասվում է հաղորդագրությունում:

--00—ՅՄ