Արցախում տեղի է ունեցել հանդիպում ՌԴ խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնի ղեկավարի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

Снимок

Մայիսի 12-ին ԱՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնի ղեկավար Եվգենի Բաբուշկինի գլխավորած պատվիրակության հետ։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ձեռք է բերվել պայմանավորվածություն` ավելի խորացնել համագործակցությունը հումանիտար արձագանքման կենտրոնի հետ։

գցֆհֆց

Հանդիպմանը ներկա էին նաև գերատեսչության համակարգման ոլորտների պատասխանատու պաշտոնյաներ։

--00—ՅՄ