Երևանում «Յաշիկի» վարորդը հայտնել է՝ մեքենայից դուրս նետված 2 փաթեթներում թմրանյութ է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

Screenshot_12

Երեկ՝ մայիսի 23-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Քաջիկ Հովհաննիսյանն ու Լևոն Բաղդասարյանը Դավիթաշեն վարչական շրջանում, Եղվարդի խճուղում ծառայություն կատարելու ընթացքում նկատել են Mercedes G մակնիշի 06 SX 066 համարանիշի ավտոմեքենան, և երբ կանգնեցրել են վարորդին, որպեսզի ստուգեն նրա ինքնությունը, վերջինս ավտոմեքենայից ինչ-որ իր է դուրս նետել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները վերջինիս անձնական խուզարկությամբ՝ նրա մոտ ոչինչ չեն հայտնաբերել։ Սակայն վարորդը, ով Երևանի բնակիչ 35-ամյա Արթուր Բ-ն է, հայտարարել է, որ իր կողմից նետված թվով 2 փաթեթներում թմրանյութ է  եղել, որն ինքը գտել է։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ