Դիլիջանի հանցանքի դեպքից անցել է 2 ամիս, ի՞նչ իրավաչափ նպատակ կարող է հետապնդել կալաքը․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

ետհ

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մինչ քննադատելը մինչև վերջ կարդացեք:

Դիլիջանի քրեականի պետին կալանավորելը իրավաչափ համարվել չի կարող:

Քրեականի պետի գործած առերևույթ հանցանքն իր դաժանությամբ անօրինակ է, զզվելի, զազրելի, բայց...:

Առերևույթ հանցանքի դեպքից անցել է շուրջ 2 ամիս, քրեական վարույթով քննությունն, ըստ էության, ավարտվել է, ենթադրաբար բոլոր ապացույցները հավաքվել են: Նման պայմաններում ի՞նչ իրավաչափ նպատակ կարող է հետապնդել կալաքը: Ոչ մի:

Իսկ ո՞րն է ոչ իրավաչափ նպատակը. անձին կալանավորելով կատարել դատախազության ու քննչականի մեղքերի թողություն, հասարակության աչքում բարձրացնել այդ կառույցների ոտնահարված հեղինակությունը: Միայն այդքանը:

Հասարակությունը զոհ էր պահանջում և պետությունը կատարեց այդ զոհը, իր կեղտոտ դեմքը մաքրելու նպատակով:

հ.գ. քրեականի պետի պաշտպանը չեմ, նրան չեմ ճանաչում ու չեմ էլ ուզում ճանաչել:

հ.հ.գ. կարող եք չլայքել, որ ձեզ էլ չքլնգեն»։ 

--00—ՍՊ