Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել է և վնասել է ոտքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

1112480.jpg

Մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 3-ին, ժամը 12:21-ին Լոռու ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղում ՝ Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում, քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացրին Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացիներ Ս․ Ա․-ին (ծնված 1967 թ․) և Ս. Մ.-ին (ծնված 1961 թ․) իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

--00--ԶՀ