Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալն աճել է, ամենաշատը ստացվել է ԱՄՆ-ից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

897194

Հայաստանում այս տարվա հունվար-ապրիլին մարդասիրական օգնության կարգով ստացվել է 6 մլն 670.1 հազար դոլարի ապրանք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 16 տոկոսով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին են կայքում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Ուղարկված մարդասիրական օգնության ծավալներում ամենամեծ մասնաբաժինն ունի քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը՝ 3 մլն 298.7 հազար դոլարի, ապա մանածագործական իրերը՝ 985.9 հազար դոլարի, ապա մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները՝ 971.9 հազար դոլարի:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ