Օսիպյանը խորհրդակցության մասնակիցների հետ քննարկել է օպերատիվ ծառայության գործունեությունը

ԵՐԵՎԱՆՄԱՐՏԻ 25, 24News

.

ՀՀ ոստիկանությունում կայացած օպերատիվ խորհրդակցությանը ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հասարակական կարգի պահպանման և հանրային ծառայությունների մատուցման ոլորտում ընդգծել է արտաքին ծառայությունների աշխատանքը՝ նշելով, որ այս բնագավառում անհրաժեշտ է ապահովել ծառայողների պրոֆեսիոնալ ու հաղորդակցական որակների շարունակական կատարելագործում, ինչի գրավականը կանոնավոր ու պարբերական գործնական պարապմունքներն ու տեսական գիտելիքների կիրառմամբ ծառայության արդյունավետության հետագա բարձրացումն է:

Վալերիյ Օսիպյանը նիստի մասնակիցների հետ քննարկել է նաև օպերատիվ ծառայությունների գործունեության արդյունքներն ու հանձնարարել միջոցներ ձեռնարկել բացահայտումների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ՝ օպերատիվ իրավիճակի վերահսկելիությունն ապահովելու գործում շեշտադրում անելով կանխարգելման ու նախականխման աշխատանքների հետագա խթանման վրա:

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցության ավարտին ըստ գործունեության ոլորտների կոնկրետ հրահանգներ ու հանձնարարականներ է տվել մասնակիցներին:

Անդրադառնալով ոստիկանության ծառայողների սոցիալական ապահովման հարցին՝ Վալերիյ Օսիպյանը կարևորել է խնդրի համալիր լուծման անհրաժեշտությունը՝ այն դիտարկելով խրախուսման համակարգերի միջոցով աշխատանքային և կատարողական կարգապահության ամրապնդման և ծառայողական պարտականությունների լիարժեք իրականացման համատեքստում:

Խորհրդակցությանը մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամներ, օպերատիվ ծառայությունների ղեկավարներ, մարզային վարչությունների պետեր, կենտրոնական ապարատի ղեկավար կազմն ու ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումների պատասխանատուները:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս