Երեք տղաներ Սևանա լճի լողափերից մեկում հարձակվել են 42-ամյա տղամարդու վրա, դանակահարել նրան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

դդ

Սևանա լճի լողափերից մեկում վիճաբանության ժամանակ 17-ամյա տղան դանակահարել է 42-ամյա տղամարդու, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ 

ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ծակած վերքով բուժօգնության է դիմել Ծովագյուղի բնակիչ 42-ամյա մի տղամարդ:

Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Օգոստոսի 4-ին Տավուշի մարզի Բերդ համայնքի Այգեստան փողոցի տներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխվել 17-ամյա պատանին և վիճաբանության երեք մասնակիցներ:

Բաժնում 17-ամյա տղան խոստովանել է,, որ ինքն է դանակով հարվածել 42-ամյա տղամարդուն։ Ձերբակալվածներից մեկն էլ խոստովանական ցուցմունք է տվել, որ բռունցքով հարվածել է 42-ամյա տղամարդու աչքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

17-ամյա տղանն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, իսկ մյուսները ստորագրությամբ բաց են թողնվել:

Կատարվում է նախաքննություն:

--00—ՍՊ