Առուշանյանի մրցակցին ազատել են պաշտոնից․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

դ

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Արդեն մի քանի շաբաթ է՝ Պետական եկամուտների կոմիտեի Սյունիքի օպերբաժնի պետի պաշտոնից ազատել են Վլադիմիր Աբունցին, ով Գորիսի վերջին ընտրություններում ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն էր՝ Առուշ Առուշանյանի մրցակիցը։ Ընտրություններից եւ ՔՊ-ի պարտությունից անմիջապես հետո Աբունցը նշանակվել էր ՊԵԿ օպերբաժնի պետ, իսկ մի քանի շաբաթ առաջ ազատվել է պաշտոնից:

Ըստ որոշ տեղեկությունների՝ Աբունցին հայտնել են, որ կառուցվածքային փոփոխություններ են իրականացվում, հաստիքացուցակներ են կրճատվում, որն էլ իր ազատման պատճառն է, առաջիկայում իրեն նոր` ավելի լավ պաշտոն կառաջարկեն: Սակայն մենք տեղեկացանք, որ ազատվելուց օրեր անց Աբունցի տեղը նոր պետ է նշանակվել՝ ոմն Ծատրյան, ով պարտաճանաչ ներկայանում է մարզխորհրդի նիստերին: ՊԵԿ-ից տեղեկացանք, որ Աբունցի նշանակման հրաման դեռ չկա։ Հիշեցնենք, որ Աբունցը 2019 թվականից Մեղրիի մաքսայինի պետն էր։

Ավելին՝ թերթի այսօրվա համարում։ 

--00—ՍՊ