ԱՄՆ-ն դատապարտել է Դոնբասում, Խերսոնում և Զապորոժիեում ՌԴ-ի կողմից անցկացվելիք ընտրությունները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

ամն

Ռուսաստանի տարբեր մարզերում սեպտեմբերի 10-ը հայտարարվել է քվեարկության միասնական օր։ Ընտրությունների ընթացքում ՌԴ քաղաքացիները կընտրեն նահանգապետների, օրենսդիր ժողովների պատգամավորների, տեղական ներկայացուցչական մարմինների, ինչպես նաև ՌԴ պետդումայի 4 պատգամավորի։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալության հրապարակումից։

Ընդ որում, առաջին անգամ այդ ընտրություններին են մասնակցելու նաև Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում Ռուսաստանի վերահսկողության տակ անցած  Խերսոնի և Զապորոժիեի մարզերի, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների բնակիչները։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը քննադատել է Ռուսաստանի կողմից իր մաս հայտարարված սուբյեկտներում ընտրությունների անցկացումը՝ դրանք անվանելով «անօրինական»։

«Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օկուպացված տարածքներում կեղծ ընտրություններն անօրինական են և հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը։ Միացյալ Նահանգները երբեք չի ճանաչի Ռուսաստանի պահանջները Ուկրաինայի որևէ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», - գրել է Բլինքենը X սոցիալական հարթակի իր էջում։

--00—ԼՀ