Եթե չունենք դաշնակիցներ, միջազգային քաղաքականության մեջ սխալներ ենք թույլ տվել․ քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

dd

Եթե մենք չունենք դաշնակիցներ եւ բարեկամներ, ապա դա նշանակում է, որ աշխարհի, այսինքն միջազգային քաղաքականության մեջ սխալներ ենք թույլ տվել, չենք հասկացել իրերի դրությունն ու տրամաբանությունը։ Այդ մասինն իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը․

«Հիմա տարածված կարծիք կա, որ աշխարհում մենակ ենք մնացել, դաշնակից չունենք եւ այլն։

Պարզենք այդ հարցը։

Այս աշխարհում բոլորն են մենակ, եւ Ամերիկան, եւ Իսրայելը, եւ Զամբիան Զանզիբարի հետ, բացի ռուսներից, որոնք երկու դաշնակից ունեն' բանակն եւ նավատորմը։

Միջազգային հարաբերությունները ջունգլիների նման է, ինչպես կրիմինալ աշխարհի, իսկ այդ երկու, միմյանց հարազատ միջավայրերում, այնուամենայնիվ օրենքներ կան' ջունգլիների եւ կրիմինալ օրենքները եւ այդ օրենքն անարխիան չի։

Ջունգլիներում աննպատակ միմյանց չեն ոչնչացնում, սպանում են, երբ սոված են, երբ իրենց որսի տարածքն են պաշտպանում։ Ուտելու ժամանակ էլ որսում են թույլերին։ Դա երկաթյա ու ռացիոնալ օրենքներ են, որտեղ յուրաքանչյուր արարած ունի իր դերը եւ տեղը կերակրաշղթայում։

Եթե մենք չունենք դաշնակիցներ եւ բարեկամներ, ապա դա նշանակում է, որ աշխարհի, այսինքն միջազգային քաղաքականության մեջ սխալներ ենք թույլ տվել, չենք հասկացել իրերի դրությունն ու տրամաբանությունը։

«Մենք» ասելով, նկատի ունեմ նախկիններին, ներկաներին ու հնարավոր ապագաներին»,- գրել է նա։

--00—ՍՊ