Եթե ցանկանում եք սաղմնային վիճակում սպանել գաղափարը, ստեղծեք կոմիտե. Ստեփան Դանիելյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

77

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն, իր էջում անդրադառնալով կոմիտեի ստեղծման գաղափարին, մեջբերել է հետևյալ տողերը․

«Եթե ցանկանում եք  սաղմնային վիճակում սպանել գաղափարը, ստեղծեք կոմիտե:

Չարլզ Քեթերինգ

----

Միակ Կոմիտեն, որն ընդունակ է ինչ-որ բան անել, բաղկացած է երեք մարդուց, որոնցից մեկը հիվանդ է, իսկ մյուսը՝ բացակա:

Հենդրիկ Վան Լուն

------------

Ցանկացած կոմիտե, կարող է ավելի հիմար որոշում ընդունել, քան դրա անդամներից յուրաքանչյուրն առանձին-առանձին վերցրած:

Կոբլիցի օրենքը

-------

Ես ման եկա ողջ քաղաքում, և չգտա մի որևէ կոմիտեի պատվին տեղադրված արձան:

Գիլբերտ Չեստերտոն

--------------

Երբ համակարգիչները դառնան չափազանց խելացի, մենք նրանց կմիավորենք մի որևէ կոմիտեի մեջ, և դա նրանց կկործանի:

Բրեդլիի Տրիվիալ Սահմանադրություն

------------

Կոմիտեն դա մի փակ նրբանցք է, որտեղ գայթակղում են մտնել գաղափարներին, նրանց խեղդամահ անելու համար:

Սըր Բարնեթ Կոկս»։

 

--00—ԱՊ