Հայաստանը մեծապես կարևորում է Ավստրիայի հետ փոխգործակցության խորացումն ու ամրապնդումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26,24News

նախ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Հանրապետության Դաշնային նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելլենին Ավստրիայի Ազգային տոնի կապակցությամբ:

Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, ուղերձում ասվում է.

«Հայաստանը մեծապես կարևորում է Ավստրիայի հետ փոխգործակցության հետևողական խորացումն ու ամրապնդումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների:

Բարձր գնահատականի է արժանի Ավստրիայի շարունակական աջակցությունը Հայաստան-Եվրամիություն գործընկերության ընդլայնմանը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ավստրիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

--00--ԼՀ