Ադրբեջանը դեռ Հայաստանի տարածքի նկատմամբ պահանջներ ունի․ Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

Երևանում մտավախություն ունեն, որ Ադրբեջանը դեռ տարածքային պահանջներ ունի Հայաստանից։ Այս մասին Գերմանիայի ԱԳ նախարար Անանելա Բերբոքի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Այսօր էլ, ցավոք, մենք դեռ ունենք լուրջ մտավախություններ, որ Ադրբեջանի կողմից դեռ կան հավակնություններ, տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, կամ որոշակի վերապահումներ Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ, մասնավորապես, երբ խոսքը գնում է տարածաշրջանային ենթակառուցվածքների մասին։»,- նշել է Արարատ Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ