50 քաղբանտարկյալ կա, նման թիվ երբեք չի եղել, պիտի ավարտվի «մահի կառավարությունը». Մամիջանյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

Հայաստանում կա շուրջ 50 քաղբանտարկյալ, այդպիսի թիվ երբեք չի եղել, սա հստակ արձանագրել են նաև ԵԺԿ-ն ու մի շարք այլ միջազգային կառույցներ, սա միայն մեր խոսույթը չէ, սա աշխարհի խոսույթն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Հիշեցնենք, որ այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակ նստավայրում մեկնարկել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանի դեմ հարուցված քրգործով դատական նիստը։

Մամիջանյանը նշեց, որ այս իրավիճակը ավարտվելու է այն ժամանակ, երբ ավարտվի «մահի, կորստի կառավարությունը», այն կառավարությունը, որի ընթացքում ականատես ենք լինում բացառապես վատ, սգացող նորությունների ու իրադարձությունների․ «Այն ժամանակ, երբ հեռացվի Փաշինյանը»,-ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ