Արցախցիներն իշխանության խայծը կերան, թե լուռ մնանք՝ ՀՀ-ին չվնասենք, բայց ՀՀ-ն արդեն վնասված է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Ընդդիմությունը հնարավորություն ուներ իշխանությունից ազատվելու: Սեպտեմբերյան հավաքների ժամանակ հավաքվել էին քաղաքացիներ, որոնք նախկինում երբեք դուրս չէին եկել փողոց, նրանց դժգոհությունը կապիտալիզացնելու հնարավորությունները հօդս ցնդեցին, ինչի մեղավորությունն իրենց ուսերին է։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Աննա Կոստանյանը։

«Ազնիվ չէ ընդդիմության կողմից ժողովրդի վրա բարդել իրենց մեղավորությունը, պետք է ազնվություն ու համարձակություն դրսևորեն և ժողովրդին երկու բան ասեն՝ պատրաստակամ ենք, կարող ենք, կամ վախենում ենք պատասխանատվություն վերցնել։ Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմությանը, ապա պետք է աշխատանք տարվի իշխանական պատգամավորների հետ, արդյոք նրանք հա՞շտ են իրենց առաջնորդի արածների հետ, այլապես՝ այս իրավիճակում ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ խորհրդարանական ընդդիմությունից»,-ավելացրեց նա։

Խոսելով արցախցիների խնդիրներից՝ նախկին պատգամավորն ասաց, որ արցախցիների՝ մինչև Հայաստան գալն արդեն իշխանության կողմից հայտարարություններ կային, որ եթե քաղաքական պրոցեսներին մասնակցեն, նրանց աջակցությունից կզրկեն և դա պատճառ դարձավ, որ նրանք պասիվություն դրսևորեն․ «Արցախցիները իշխանության դաշտ նետած խայծը կերան, թե լուռ մնանք, որ Հայաստանին չվնասենք, մինչդեռ Հայաստանն արդեն վնասված է։ Եթե Արցախի հարցը փակենք, Սյունիքի հարցն էլ կփակվի, թշնամին ծավալապաշտական նկրտում ունի, մի տեղից ոտքդ քաշում ես, մյուսն է ուզում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

 --00—ԱՊ