Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 31,6 հազարը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

thumbs_b_c_191ab9ee77b921169c8b5109babd0a2e

Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության մեկնարկից ի վեր սպանված պաղեստինցիների թիվը գերազանցել է 31,6 հազարը, ավելի քան 73,6 հազար մարդ վիրավորվել է։ Այս տվյալները ներկայացրել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը Telegram-ի իր պաշտոնական ալիքում։

«Անցյալ տարվա հոկտեմբերից Գազայում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 31645-ի, ևս առնվազն 73676 մարդ վիրավորվել է», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Գազայի Առողջապահության նախարարությունը նաև նշել է, որ «վերջին 24 ժամվա ընթացքում 92 մարդ զոհվել է, ևս 130-ը՝ վիրավորվել։

--00—ՅՄ