Փայտի փոշուց երեխեքին հաց էինք սարքում, սովից չէին քնում, էդ ինչ օրեր էին… «Մարդիկ Արցախից»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

Հայաստանում այսօր գրեթե ամեն քայլափոխի կարող ես ճաշակել արցախյան ավանդական խոհանոցի բույրը, արցախցիներն իրենց օրվա հացի գումարն այս կերպ են փորձում վաստակել։ «Մարդիկ Արցախից» հաղորդման շրջանակում փորձել ենք բացահայտել ավանդական փախլավայի բաղադրատոմսի գաղտնիքներն ու ծանոթանալ Համբարձումյանների ընտանիքի գաղթի պատմությանը։

«Մի քիչ սեր, մի քիչ հավատ, մի քիչ էլ Ղարաբաղյան հոգի, և փախլավան պատրաստ է»,-ասում է տիկին Ռայան ու հավելում. «Սիրտս տան համար չի ցավում, բա՞ մեր գերեզմանները, մեր տղաները, որ մնացին այնտեղ…»

Արցախյան փախլավայից մինչև շրջափակում, սով ու պատերազմ՝ առավել մանրամասն` 24news-ի տեսանյութում։

Մարիաննա Բաղունց

--00—ՅՄ