Մարտի 20-ի հանրահավաքը որևէ առնչություն չունի արցախյան և հայաստանյան քաղաքական ուժերի հետ. Բեգլարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

285695428_439624411498508_5636894462434990635_n

Մարտի 20-ի հանրահավաքը որևէ առնչություն չունի արցախյան ու հայաստանյան քաղաքական ուժերի հետ, այս մասին գրում է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Հանրահավաքը կազմակերպվում է բացառապես Արցախի ժողովրդի կարիքների ապահովման հասարակական նախաձեռնության կողմից: Իսկ հանրահավաքի օրակարգը վերաբերում է բացառապես Արցախի ժողովրդի իրավունքներին ու առկա մարդասիրական կարիքներին և որևէ առնչություն չունի ՀՀ ներքաղաքական պայքարի հետ:

Հանրահավաքին կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք, ով մտահոգ է Արցախի ժողովրդի ճակատագրով ու իրավունքների պաշտպանությամբ՝ անկախ կարգավիճակից, բնակության վայրից, քաղաքական հայացքներից և այլ հատկանիշներից:

Այլ նպատակներով չշահարկել և չմոլորեցնել մարդկանց:

Մարտի 20` ժամը 15:30, Երևանի Ազատության հրապարակ»,- գրել է Բեգլարյանը:

 --00—ՅՄ