«Տավուշի խնդիրների» շան գլուխը թաղված է Հանրապետության հրապարակում. Արամ Օրբելյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

Չկա, գոյություն չունի միջազգային իրավունքում որևիցե դրվագ, ձև, հնարավորություն, որով Ադրբեջանը կարող է հարձակվել Հայաստանի վրա, և դա որակվի որպես «լեգիտիմ պատերազմ», ուրեմն և պետք է քրեական հետապնդման ենթարկվեն Հայաստանի Հանրապետության բոլոր այն պաշտոնյաները, որոնք ասում են, թե եթե Տավուշի հատվածում հայկական կողմը չի գնում զիջումների, ուրեմն Բաքվի հարձակումը կարող է լեգիտիմ ընկալվել։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը։

Հարցին, թե այժմ միջազգային իրավունքը չի գործում, ուստի և ոչ ոք Ադրբեջանին չի կարող կանխել, որպեսզի նա չսկսկի պատերազմը, Օրբելյանը նկատում է, որ այդ դեպքում առավել ևս պետք է չհանձնել այդ դիրքերը։ «Եթե պատերազմ անխուսափելի է, ապա այն պետք է վարել ավելի լավ դիրքերից, այլ ոչ թե հանձնել առաջնագիծը։ Իսկ եթե քո առաջնագիծն ավելի լավն է, ուրեմն պատերազմն էլ կարող է չսկսել», - նկատել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ