Երևանը ակտիվորեն ներգրավում է ԵՄ-ին․ արտաքին ուժերը չեն կարող կայունություն բերել տարածաշրջանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

ֆֆ

Կովկասից դուրս գտնվող ուժերը կայունություն չեն բերի տարածաշրջան, նրանց մասնակցությունը գործընթացներին պետք է սահմանափակվի։ Այդ մասին ռուսական ԶԼՄ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ ռուս-հայկական հարաբերություններում այժմ բավական բարդ շրջան է։

«Երևանը վերջին ամիսներին ակտիվորեն ներգրավում է ԵՄ-ին՝ Կովկասյան տարածաշրջանի խնդիրներին մասնակցելու համար։ Մասնավորապես, Հայաստանը, ի հեճուկս Բաքվի ցանկության, արտոնել է եվրոպական դիտորդական առաքելություն Ադրբեջանի հետ սահմանին»,- նշել է Պեսկովը։ 

Նրա խոսքով՝ Կովկասյան տարածաշրջանը գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը․ «Մենք համոզված ենք, որ այդ ուժերի մասնակցությունը պետք է խիստ սահմանափակվի, քանի որ այն ի վիճակի չէ այնտեղ կայունություն եւ բարգավաճում բերել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։ 

--00—ՍՊ