Հանրապետության ողջ տարածքում կրկին սպասվում են տեղումներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

եղ.

Մարտի 26-ին արևմուտքից ցուրտ ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ողջ տարածքում կրկին սպասվում են տեղումներ՝ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում՝ ձյան տեսքով։ Առանձին շրջաններում սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Մարտի 26-ի լույս 27-ի գիշերը, լուսադեմին, ժամը 6։00-7։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտի առանձին հատվածներում օդում սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ։

Մասնագիտական վերլուծությունները ցույց են տվել, որ սպասվող բացասական ջերմաստիճանի շատ կարճ տևողությունը և փոքր արժեքները առանձնապես չեն կարող ազդել ծաղկած պտղատուների վրա։

Երևանում մարտի 26-ի և 30-ի ցերեկը սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ: Մարտի 27-29-ին, 30-ի գիշերը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարտի 26-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։

Մարզերում մարտի 26-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 27-ի գիշերը, 30-31-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։

Մարտի 26-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Մարտի 27-ի ցերեկը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

--00—ԼՀ