«Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում իրականացվել է «Տվյալներից անդին» ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

ըըըը

Ղրղզստանի Բատկեն քաղաքում տեղի է ունեցել ղրղզատաջիկական պետական ​​ Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) տեղի է ունեցել «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում իրականացվող «Տվյալներից անդին» ցուցահանդեսի մեկնարկը և նախադիտումը:

Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի գրասենյակի նախագահ Վազգեն Յակուբյանը:

Ցուցահանդեսը ուղղված է Հայաստանի ստեղծարար և մշակութային ոլորտների տնտեսական զարգացմանը խոչընդոտող գործոնների ուսումնասիրությանը: Ութ անհատներ և արվեստագետների խմբեր հրավիրված են յուրովի մեկնաբանելու հետազոտության արդյունքները։ Այցելուները հնարավորություն ունեցան շրջելու, ունկընդրելու և ծանոթանալու արված հետազոտությանը։ Ցուցահանդեսն ուղեկցված էր զրուցարաններով, աշխատաժողովներով և այլ ծրագրերով։

Նշենք, որ 2022 թ. գարնանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Հայաստանում ԵՄ պատվիրակության և ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որի արդյունքում նախաձեռնվել է «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը: Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում ստեղծարար տնտեսությունը։

2023 թ․ մարտ-ապրիլ ամիսներին «ՀայԱրտ» արվեստի կենտրոնում բացվել է «Կատապուլտ» աքսելերացիոն ծրագրի հայաստանյան մասնակիցների «Արտէքսպո», որն իրականացվել է 6 անվանակարգով՝ «Ստեղծարար տեխնոլոգիաներ», «Տեսողական արվեստ», «Թելից դեպի հյուսվածք, «Տպագրություններ և գրքեր», «Կոմիքսներ», «Հայկական նորաձևություն»։

Ծրագրի շրջանակում կազմակերպվել են նաև կրթական սեմինարներ, որոնք օգնել են հայաստանյան ստեղծարար ոլորտի ներկայացուցիչներին և մշակութային հաստատություններին դիմել նշյալ ծրագրով ԵՄ կողմից տրամադրվող դրամաշնորհների։

Ծրագրի շրջանակում Երևանում և մարզերում իրականացվել է նաև «Artbox» ենթածրագիրը:

Նշյալ ծրագրի հիման վրա դրամաշնորհներ են ստացել Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը, Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը, Հ․ Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, Մատենադարանը, Գյումրու «Տեխնոպարկը», Կողբի արվեստի դպրոցը, Քաջարանի մշակույթի տունը, «Kitchen Lab»-ը։

--00—ԼՀ