Փաշինյանը «salesman» է, մեր արժեքները ու տարածքներն վաճառքի է հանել, նրա գաղափարները ապագա չունեն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

Փաշինյանը «salesman» է, վաճառող է, հիմա էլ մեր արժեքներն ու տարածքներն է վաճառքի հանել, նրա գաղափարները ապագա չունեն։ Փաշինյանին իր մտերիմները շատ արագ լքելու են, միայնակ է մնալու, նա ուրիշների խաղում ֆիգուր է։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց կինոռեժիսոր, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը։

Կինոռեժիսորի համոզմամբ, ցեղասպանության հարցը հայ ժողովրդի ինդենտիֆիկացման մի մի մասն է, չենք կարող դա մի կողմ դնել, ասել՝ չկառչենք, որ նոր Հայաստան կառուցենք, դա Հայաստան չի լինի, այլ երկիր է լինելու, գենետիկորեն մոդիֆիկացված հայ ենք դառնալու։

«Ուզում ենք աշխարհը թքի՞ մեր երեսին, մոռանա՞նք Հայոց ցեղասպանությունը։ Մոդիֆիկացված ապրանք դառնա՞նք, որ Թուրքիայի հետ հարաբերվե՞նք, ինչպե՞ս են մեզ նայելու, եթե մեր պատմությունը ուրանանք»,- ընդգծեց Գալստյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ