Խաղապահները պետք է ապահովեն տարածքների պատկանելությունը փաստաթղթի դրույթներին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14,  24News

Նիկոլ Փաշինյան

Վերջին օրերին մենք ռազմական իրադրության ամենալուրջ սրումն ենք ունեցել նոյեմբերի 9-ից ի վեր և նախորդ շաբաթ օրը, օգտվելով այն փաստից, որ ռուս խաղաղապահները դեռևս չեն տեղակայվել տվյալ հատվածում՝ ադրբեջանի զինված ուժերի հատուկջոկատայինները գրոհ են ձեռնարկել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ և հսկողության տակ առել այդ բնակավայրերը։ Այդ հատվածում քաղաքացիական  բնակչություն չի եղել։    Այս մասին ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 «Ռուսաստանի Դաշնության խաղապահները պետք է ապահովեն այդ տարածքների  կարգավիճակի համապատախանությունը նոյեմբերի 9-ի ստորագրված փաստաթղթի դրույթներին»,- ասաց նա։

Փաշինյանն ասաց նաև, որ հայկակա կողմը չպիտի անի գործողություններ, որոնք կարող են  կասկածի տակ դնել խաղաղապահների գործունեության արդյունավետությունը։

 --00—ՄՀ