Հայ ժողովրդի կողքին եմ այսօր, և իմ աղոթքները նրանց հետ են․ ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

1

Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության օրվա կապակցությամբ։

«Այսօր, երբ մենք հիշում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին եւ իմ մտքերն ու աղոթքները նրանց հետ են։

Հիշելը պարտադիր է՝ ոչ միայն հարգանքի տուրք մատուցելու համար բոլոր նրանց, ովքեր կորցրեցին իրենց կյանքը, ընտանիքներն ու տները, այլև անցյալի սխալները չկրկնելու համար։

Սա է պատճառը, որ դեռևս 2015 թվականի մարտին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Եվրպական Ժողովրդական կուսակցությունը «Հայոց ցեղասպանությունը և եվրոպական արժեքները» բանաձև ընդունեց»,-գրել է ԵԺԿ նախագահը` կցելով ԵԺԿ ընդունած բանաձևի հղումը: