ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 17, 24News

ԼԱրսը բաց է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 17-ին՝ ժամը 10:50-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Լարսի մասին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Շինարարական աշխատանքներ են ընթանում

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները.

o    Ստեփանավան-Տաշիր-Գոգավան

o    Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն

Մայիսի 17-ին, ժամը 12:00-ից մինչև 18:00-ն Մ-6 ավտոճանապարհի Թումանյան քաղաքից դեպի «Սանահին» կայարան ընկած հատվածը շինարարական աշխատանքների հետևանքով փակ է լինելու: