ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. այն գլխավորում է «Գազպրոմ Արմենիա»-ն

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 22, 24News

1

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների և 2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում նրանց վճարված հարկերի ցանկը։ 

Ըստ այդմ՝ հունվար-մարտ ամիսներին Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։ Երեք ամիսների ընթացքում  ընկերությունը պետբյուջե է վճարել 13 մլրդ 570 մլն դրամ։

2019 թվականի հունվար-մարտ ամիսներին հանրապետության 1000 խոշոր հարկատուների տասնյակը համալրում են հետևյալ ընկերությունները՝ «Գրանդ Տոբակո», որն առաջին եռամսյակում վճարել 12 մլրդ 830 մլն դրամ հարկ, այնուհետև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունը՝ 6 մլրդ 684 մլն դրամ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր»՝ 4 մլրդ 544 մլն դրամ, «Գեոպրոմայնինգ գոլդ»՝ 4 մլրդ 295 մլն դրամ, «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»՝ 3 մլրդ 955 մլն դրամ, «Սիփիէս Օիլ քորփորեյշն»՝ 3 մլրդ 769 մլն դրամ, «Ֆլեշ»՝ 3 մլրդ 753 մլն դրամ, «Ակվիոն թրեյդ»՝ 3 մլրդ 414 մլն դրամ։

Տասնյակը եզրափակում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը, որի վճարած հարկը 2018 էվականի առաջին եռամսյակում կազմել է 2 մլրդ 794 մլն դրամ։