Թերեզա Մեյը թողնում է Մեծ Բրիտանիայի վարչապետի և կուսակցության ղեկավարի պաշտոնները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

Թերեզա

«ՌԻԱ-Նովոստի» գործակալությունը հայտնում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ հունիսի 7-ին կթողնի Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնը: Պատճառը նախարարների կաբինետի անդամների դժգոհությունն էր, որը ծագել էր Բրեքսիթի հարցով ԵՄ հետ համաձայնագիրը թարմացնելուց հետո: Մեյը կլքի նաև վարչապետի պաշտոնը։

Նախքան հունիսի 7-ը՝ կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռանալը, Մեյին վարչապետի պաշտոնում կընդունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի ընտրության գործընթացը կմեկնարկի հունիսի 7-ին, այդ պաշտոնին հավակնող հիմնական թեկնածուն Բորիս Ջոնսոնն է՝ ԱԳ նախկին նախարարը: