Արցախի և ԵԱՀԿ ՄԽ երկխոսությունը հակամարտության վերջնական լուծման պայմաններ կստեղծի. ԱՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

1

Արցախի և ԱՄՆ-ի միջև, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկու երկրների հետ տարբեր մակարդակներով ուղղակի պաշտոնական շփումների միջոցով երկխոսությունը բազմակողմանի քննարկումների և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծման ուղիներ գտնելու համար նպաստավոր պայմաններ կստեղծի և Հարավային Կովկասում կայունության ապահովման գործում կարևոր ներդրում կդառնա։ Այս մասին նշել է Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը՝ ի պատասխան«Ապառաժ» գործակալության հարցի՝ «Ինչպե՞ս կմեկնաբանեք կոնգրեսական Ֆրենկ Փալոունի հունիսի 13–ին ԱՄՆ Կոնգրեսում արած հայտարարությունը այն մասին,որ անհրաժեշտ է վերացնել ԱՄՆ պաշտոնատար անձանց համար Արցախ այցելելու արգելքը»:

«Բարձր ենք գնահատում ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունի հետևողական գործունեությունը՝ ուղղված Արցախի և ԱՄՆ-ի միջև ուղիղ կապերի հաստատմանը, ինչը, կարծում ենք, Արցախի մեկուսացման անընդունելիության մասին ազդանշան կդառնա:

Համոզված ենք, որ Արցախի և ԱՄՆ-ի միջև, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկու երկրների հետ տարբեր մակարդակներով ուղղակի պաշտոնական շփումների միջոցով երկխոսությունը բազմակողմանի քննարկումների և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծման ուղիներ գտնելու համար նպաստավոր պայմաններ կստեղծի և Հարավային Կովկասում կայունության ապահովման գործում կարևոր ներդրում կդառնա»,- ընդգծել է Արցախի ԱԳՆ մամուլի քարտուղարը:

Տեսանյութեր

Live

Լրահոս