«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախկին տնօրենի նկատմամբ հարուցված քրգործը կարճվեց

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 18, 24News

Գյումրի

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով: Այd մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել Ղարիբ Հարությունյանը: Գրառումը՝ ստորև․

«Այսօր ստացա ամիսներ տևած և հանրության շրջանում «աղմուկ հարուցած»  քրեական գործով վարույթի կարճման մասին որոշումը՝ հանցակազմի բացակայության հիմքով: Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»,- գրել է Հարությունյանը:

Ղարիբ Հարությունյանից հետո «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենը Մհեր Խաչատրյանն էր, որի բողոքի հիման վրա էլ հարուցվել էր քրեական գործը։ Նա Հարությունյանին մեղադրում էր յուրացումների ու չարաշահումների համար՝ հայտարարելով, որ ունի կոնկրետ փաստեր: Ղարիբ Հարությունյանն իր հերթին Մհեր Խաչատրյանին մեղադրում էր քաղաքական պատվեր կատարելու համար:

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը սատարել էր Ղարիբ Հարությունյանին՝ հերքելով վերջինին ուղղված մեղադրանքները և տնօրենի պաշտոնից ազատել Մհեր Խաչատրյանին։

«Տեղեկացնում ենք, որ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի ֆինանսական գործունեության ներքին մասնագիտական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նախկին գործադիր տնօրենի՝ Ղարիբ Հարությունյանի պաշտոնավարման ընթացքում նրա կողմից որևէ չարաշահում չի եղել»,- նշված էր հոգաբարձուների խորհրդի հայտարարության մեջ։

Հիմա «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը ղեկավարում է Գևորգ Գրիգորյանը: 

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս