ՍԴ-ի հետ կոմպրոմատներով չենք խոսի, բայց եթե լինի իրավիճակ, երբ ԱԺ-ն անելիք կունենա, կանենք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությունը հիմք է տվել մեզ պարզապես սպասելու, մինչև նա անդամների հետ կքննարկի հարցը, և կգան ընդանուր եզրահանգման, որից հետո ՍԴ-ն հայտարարություն կանի»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման շրջանակներում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ 

Իսկ թե ինչքան կձգվի սահմանադրական այդ դրույթի մեկնությունը, Մակունցը դժվարանում է հստակ նշել, բայց շեշտում է՝ եթե կլինի այնպիսի իրավիճակ, որտեղ ԱԺ-ն իր լիազորությունների շրջանակում որևէ անելիք կունենա, ապա կանեն, թեև այս պահին նման հարց չի տեսնում։

Դիտարկմանը թե՝ մամուլի որոշ տեղեկություններով այս օրերին իշխանությունները կոմպրոմատների լեզվով ակտիվ աշխատում են ՍԴ անդամների հետ, որ նրանք ինքնակամ հրաժարականի դիմումներ գրեն, Մակունցն արձագանքել է․

«Կոմպրոմատների լեզվով չենք խոսում։ Եթե մենք խոսում ենք և ուզում ենք ունենալ իրավական պետություն, ապա իրավական պետության գերագույն արժեքը պետք է լինի օրենքը, ինչով առաջնորդվում ենք։ Սպասենք ՍԴ-ի  կամ,առնվազն, դատավորների հայտարարություններին, թե ինչպես են իրենք պատկերացնում այս իրավիճակի հանգուցալուծումը։ Եվ պետք է կրկնեմ՝ եթե կլինի փուլ, որտեղ մեր լիազորությունների շրջանակում ԱԺ-ն անելիք կունենա, ապա մենք կգնանք նաև այդ քայլին»,- ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news