Վայոց Ձորի մարզում բախվել են Opel Zafira-ն ու Volkswagen-ը. կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 10, 24News

.

Հուլիսի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 100-րդ կմ հատվածում՝ Չիվա գյուղի վարչական տարածքում, բախվել են Opel Zafira մակնիշի 36 AՏ 132 համարանիշի և Volkswagen մակնիշի 006 MC 26 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Տեսանյութեր

Live

Լրահոս