ՄԻՊ-ի հատուկ հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Իջևան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 18, 24News

ՄԻՊ

ՄԻՊ-ի հատուկ հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Իջևան։ Գործուղումը պայմանավորված է տեղում իրավիճակին ծանոթանալու և մարդու իրավունքների երաշխավորումն ապահովելու անհրաժեշտությամբ։ Այդ մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակը։ 

Երեկ ողջ գիշեր պաշտպանի անմիջական ղեկավարությամբ իրականացվել է իրավիճակի ուսումնասիրություն, քննարկվել են թեժ գծին ստացվող բողոքները, ինչպես նաև քաղաքացիներին տրամադրվել է խորհրդատվություն: 

«Ցանկացած հարց պետք է լուծում ստանա իրավունքի գերակայության հիման վրա՝ համերաշխության և որևէ տեսակի բռնության բացառման պայմաններում:

Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում կշարունակվեն ձեռնարկվել անհրաժեշտ բոլոր քայլերը», - նշված է ՄԻՊ գրասենյակի տարածած հայտարարության մեջ։