Արցախի Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 18, 24News

ԱԺ

ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր՝ հուլիսի 18-ին ստորագրել է որոշում՝ ԱՀ Սահմանադրության 114-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածների համաձայն, հուլիսի 22-ին ժամը 11:00-ին ԱԺ արտահերթ նստաշրջան գումարելու մասին: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։

Արտահերթ նստաշրջանը կգումարվի ԱՀ նախագահի նախաձեռնությամբ, իր իսկ սահմանած օրակարգով․

1. Ընտրական օրենսգիրքի եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը (երկրորդ ընթերցում),

2. «Կուսակցությունների մասին» օրենքը (երկրորդ ընթերցում),

3. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը (երկրորդ ընթերցում):

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news