Յուրացնելու համար հետախուզվող Իրանի քաղաքացին հայտնաբերվեց սահմանային անցակետում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

Իրավական

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Մեղրիի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, հուլիսի 28-ին, ժամը 04.55-ին, «Մեղրի» սահմանային անցակետի հարակից տարածքից ոստիկանության Մեղրիի բաժին բերման է ենթարկվել ԻԻՀ քաղաքացի 37-ամյա Մուհամմադ Գ.-ն, որը հուլիսի 2-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 1-ին մասի մեղադրանքով: