Կիևյան փողոցի շենքերից մեկի վերելակի տանիքը քամուց պոկվել է

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 31, 24News

վերելակ

«911» ծառայությունը հուլիսի 30-ին՝ ժամը 14:00-ին, ահազանգ է ստացել, որ Երևանի  Կիևյան փողոցի շենքերից մեկի վերելակի տանիքը քամուց պոկվել և ընկել է շենքի տանիքին: Այդ մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ վերելակի տանիքի երկաթյա կառուցատարրերի մի մասը պոկվել և ընկել է շենքի տանիքին, իսկ մյուս մասը թուլացած է:

Փրկարարներն ամրացրել են թուլացած երկաթյա կառուցատարրերը (մոտ 10 քմ), իսկ պոկված մասը (մոտ 5 քմ) տեղափոխել են անվտանգ տարածք: