ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 31, 24News
ՀՀ Ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ապրիլյան պատերազմի զոհերի շիրմաքարերը պղծելու հետ կապված դեպքի առնչությամբ։ Այս մասին 24News-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նանախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆեյսբուքյան է էջում ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը գրառում էր արել՝ տեղեկացնելով, որ անհայտ անձինք «Եռաբլուր» պանթեոնում պղծել են ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված զինվորականների շիրմաքարերը: ՀՅԴ անդամը նաև տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ մոմ կամ ինչ-որ հեղուկ է թափված գերեզմանների շիրմաքարերի վրա:
«Պատկան մարմիններից բացատրություն եմ պահանջում «Եռաբլուր» պանթեոնի պահպանության և այդ ստորների հայտնաբերման ուղղությամբ ձեռնարկված գործողությունների վերաբերյալ»,-գրել էր Արթուր Եղիազարյանը: