ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News
Կառավարության նիստի մեկնարկին՝ նախքան օրակարգին անցնելը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանից հետաքրքրվեց՝ Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ միջազգային փորձագիտական ընկերության եզրակացությունը ե՞րբ պատրաստ կլինի:
«Հանրության լայն շերտերը շատ հետաքրքրված են քրեական գործով նշանակված փորձաքննության ընթացքի մասին: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ բյուջեից ավելի մեծ գումար է հատկացվել այդ փորձաքննությունը կատարելու համար: Քննչական կոմիտեին այս գործի համար պետական բյուջեի պահուստային ֆոնդից տրամադրվել է 396 հազար ԱՄՆ դոլար՝ «Էլարդ» ընկերության հետ պայմանագիր կնքելու և հետագա գործընթացները կազմակերպելու նպատակով:
2019 թվականի մարտի 15-ին Քննչական կոմիտեի և «Էլարդի» միջև կնքվել է համապատասխան պայմանագիր»,- ներկայացնելով միջազգային փորձագիտական խմբի աշխատանքը՝ նշեց Հայկ Գրիգորյանը, ապա տեղեկացրեց, որ փորձագետների վերջնական եզրակացությունը միայն երեկ՝ օգոստոսի 7-ի առավոտյան է թարգմանված հանձնվել Քննչական կոմիտեին։
Վարչապետի հարցին՝ ի վերջո երբ կառավարությունը կկարողանան ծանոթանալ փորձագիտական եզրակացությանը, Գրիգորյանը վարչապետից ժամանակ խնդրեց վերջնական սրբագրումների համար և խոստացավ մինչև օգոստոսի 13-ը այն ներկայացնել կառավարությանը։
«Հանրությունը պետք է իրազեկված լինի, թե մենք ինչ փաստաթուղթ ունենք, որպեսզի մեր գործողություններն էլ հասկանալի ու թափանցիկ լինեն», - ասաց Փաշինյանը։