«Մենք այստեղ ենք, Մակրո՛ն» կարգախոսով Փարիզում մեկնարկել է դեղին բաճկոնավորների ակցիան

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

դեղին

«Ria.ru»-ն գրում է, որ Փարիզում մեկնարկել է «Դեղին բաճկոններ» շարժման մասնակիցների հերթական ակցիան։ Դեղին բաճկոններով մարդիկ հավաքվել են Փարիզի «Վիլիերս» մետրոյի կայարանի մերձակայքում: Նրանք սրճել են և զրուցել իրար հետ:

Ցուցարարները շարունակում են պահանջել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը: «Մենք այստեղ ենք, Էմանուել Մակրոն»․ ակցիայի մասնակիցների կարգախոսն է։ 

Մետրոյի ելքերի մոտ և հարակից փողոցներում հերթապահել են ոստիկանական հատուկ նշանակության ջոկատները, որոնց մեքենաները կայանված են եղել ոչ հեռու: Իրավապահների հետ բախումներ ու անկարգություններ չեն գրանցվել: