Հնարավոր է՝ ԵԱՏՄ-Սինգապուր համաձայնագիրը ստորագրվի Երևանում

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

Սուբոտին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերության համալիրի հարցերով նախարար Ալեքսանդր Սուբոտինը տեսակամուրջի ժամանակ հույս է հայտնել, որ ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի գոտու համաձայնագիրը կստորագրվի հոկտեմբերի 1-ին՝ Երևանում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում: 

«Բոլոր բանակցությունները վերջնական փուլում են: Շատ բարդ տրվեց և թեժ քննարկումների արդյունքում, բայց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի վերջին նիստի ընթացքում հայտարարվեց, որ հենց հոկտեմբերին Երևանում կստորագրվի այդ համաձայնագիրը, այնպես որ դեռ որևէ հետ քայլ չկա, և մենք բոլորս հուսով ենք, որ այն կստորագրվի, և մենք ևս մեկ ազատ առևտրի գոտի կունենանք Սինգապուրի հետ»,- ասել է նախարարը:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news