Խանութում վանաձորցի կնոջ պայուսակից գողացել էին դրամապանակը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

Օգոստոսի 17-ին, ժամը 19-ի սահմաննեորւմ, Վանաձորի մի բնակչուհի ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր տվել, որ ժամեր առաջ Շիրվանզադեի փողոցի մի խանութում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, անձնագիրը, բանկային ու սոցիալական ապահովման քարտեր, երկու արծաթյա և երկու հասարակ մատանի:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումնների շնորհիվ քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Վանաձորի Գրիգոր Լուսավորչի փողոցի բնակիչ 64-ամյա մի կին:

 Նույն օրը գողություն կատարելու կասկածանքով նա բերման ենթարկվեց ոստիկանության Տարոնի բաժին: 
Կասկածվողի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է նշված դրամապանակը՝ ողջ պարունակությամբ: 
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր: