Հաղարծին գյուղի առանձնատներից մեկից 140 000 դրամ էին գողացել․ գողերից մեկը վրացի էր

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

Օգոստոսի 22-ին ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ նույն օրը՝ ժամը 10։30-ից 11․00-ն ընկած ժամանակահատվածում, Հաղարծին գյուղի իր առանձնատնից գողություն է կատարվել։ 

Դեպքի վայր մեկնած ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողներին տուժողը հայտնեց, որ տուն են մտել ննջասենյակի պատուհանից։ Հափշտակել էին պահարանում պահվող 1․100․000 և մահճակալին դրված 40․000 դրամը։

Նույն օրը հարուցվեց քրեական գործ։

Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ ոստիկանության Դիլիջանի բաժնի, Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի քննչական բաժնի ծառայողներին հաջողվեց պարզել բնակարանային գողությունը կատարած անձանց ինքնությունը։ 

Օգոստոսի 24-ին նրանք հայտնաբերվեցին և գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Դիլիջանի բաժին։ Երեք տղամարդկանցից մեկն ազգությամբ վրացի էր։ 

Իրավապահները պարզեցին, որ գողության շուրջ նախնական համաձայնության էին եկել օգոստոսի 21-ին, իսկ հաջորդ օրը նախապես կատարված դերաբաշխումներով մեկնել էին Հաղարծին գյուղ։

Տուժողին հասցված նյութական վնասն ամբողջությամբ վերականգնվել է։
Նույն օրը, ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածքում գտնվող «Նիսանի» խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված և Բ8 գրառմամբ դեղահաբ։

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

Կատարվում է նախաքննություն։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news