Քթի կոտրվածք, դեմքի, գլխի պատռվածք․ 2 քաղաքացու վնասվածք տվածներից մեկը բերման ենթարկվեց

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Օգոստոսի 27-ին՝ ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ «քթի կոտրվածք, դեմքի և գլխի շրջանների պատռվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Շոպրոնի փողոցի 21-ամյա մի բնակիչ: 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 18.30-ին, Իսահակյան փողոցում գործող համակարգչային սրահ այցելած մի քանի հաճախորդներ վիճաբանության ժամանակ ծեծել են սրահում աշխատող 21-ամյա երիտասարդին և նրա 24-ամյա գործընկերոջը: Վեճի ժամանակ հաճախորդներից մեկը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իր մոտ եղած գազային ատրճանակով կրակել էր ակումբի աշխատակիցների ուղղությամբ:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական հետախույզները տեղեկությունն են ստացել, որ ատրճանակի գործադրմամբ խուլիգանությունը հնարավոր է կատարած լինի Աբովյան փողոցի 20-ամյա մի բնակիչ: 

Բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 30-ին՝ ժամը 17-ին, նա ներկայացել է բաժին` իր հետ բերելով ատրճանակը: Ձեռնարկվում են միջոցառումներ վեճի մյուս մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ: 

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news