Մահացել է 1964-ին բանտում նախագահ ընտրված Զիմբաբվեի նախկին ղեկավարը՝ Ռոբերտ Մուգաբեն

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Զիմբաբվե

«BBC»-ն գրում է, որ 95 տարեկանում կյանքից հեռացել է Զիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեն: 

«Հանգչե՛ք խաղաղությամբ, Ռոբե՛րտ Մուգաբե»,- թվիթերյան միկրոբլոգում գրել է Զիմբաբվեի կրթության քարտուղար Ֆադզայ Մահերը:

2017-ի նոյեմբերին ռազմական հեղաշրջումից հետո 30 տարի ղեկավարած Ռոբերտ Մուգաբեն հեռացվել էր իշխանությունից: Նա անկախացումից հետո հաղթել էր Զիմբաբվեի առաջին ընտրությունը՝ 1980-ին դառնալով վարչապետ, իսկ 1987-ին դարձել էր նախագահ:

1964 թվականին նախկին Ռոդեզիայի կառավարությանը քննադատելու համար Ռոբերտ Մուգաբեն բանտարկված է եղել։

1973-ին, գտնվելով բանտում, Մուգաբեն ընտրվել էր Զիմբաբվեի աֆրիկյան ազգային միության (Զանու) նախագահ: